Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Կատարվե՞ց ապուշիդ երազանքը»

«Կատարվե՞ց ապուշիդ երազանքը»
26.05.2015 | 00:34

Ադրբեջանն անկանոն շարժումներ է անում ոչ միայն Մամեդյարովի և Ալիևի «դեմքերում», այլև Ռուսաստանում սեփական դեսպան, երգիչ Փոլադի, որն օրերս «երգել» է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի համար` համարյա եվրատեսիլյան արժեհամակարգով:
Մամեդյարովի` այս օրերին Մոսկվա կատարելիք այցի, առաջիկայում Պուտինի` Ադրբեջան, Եվրոպական օլիմպիական խաղերի մասնակցության ֆոնին` Փոլադը վերցրել ու ասել է պարոն Պուտինին. «Դուք Նոբելյան մրացանակի եք արժանի, Վլադիմիր Վլադիմիրի»: Հետո հանց Սոմերսեթ Մոեմի հերոսուհին` Ջուլյան, «ձգել է պաուզան» ու շարունակել` «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար»:
Ինչպես ասում են` զուտ թրքական մոտեցում:
ա) Նախ` Նոբելյան մրցանակը «տալիս» և «արժանացնում» են աշխարհի հզորները և ոչ թե Փոլադը, էլ առավել այս օրերին իր աջն ու ձախը խառնած, միջազգային հանրությանը, Եվրոպային բոյկոտած Ալիևը:
բ) Եվրոպական խաղերի պատրաստվող Ադրբեջանն իր ապուշ երազանքների մեջ այնքան է թաթախվել, որ սկսել է այդ խաղերից առաջ «խաղեր տալ» ոչ ավելի-ոչ պակաս Ռուսաստանի հետ, դույզն-ինչ չմտածելով, որ դա կարող է և դուր չգալ «Յուրոփին», որը մինչ այդ ոչ ավելի-ոչ պակաս բոյկոտել էր Մեծ հայրենականի 70-ամյակին նվիրված տոնակատարությունը և չէր ժամանել Մոսկվա:
գ) Ընդ որում, Ադրբեջանը շատ մեծ «բազար է անում» պաշտոնական Մոսկվայի հետ: Այն է` տուր ինձ Ղարաբաղը, պարոն Պուտին, ու ստացիր Նոբելյան մրցանակ: Չէ՜, տողատակերով, ռուսական հեռուստաընկերություններով ասում է` եթե Ռուսաստանը Ղարաբաղը տա Ադրբեջանին, ապա Ադրբեջանը կմտնի ԵԱՏՄ:
Մի շտապեք Ադրբեջանին մեղադրելու լիարժեք դաունության մեջ: Կա շատ նուրբ մի հանգամանք: Թրքական ճկուն, խորամանկ միտքը, ըստ ամենայնի, ելնելով Ռիգայում կատարվածից, Արևմուտք-Ռուսաստան վերջին մեղմ «շարժերից», իր համար թերևս եզրակացրել է, որ ԵԱՏՄ-ն դժվար էլ կայանա, ինքն էլ խաբխբելով Պուտինին` Նոբելյան մրցանակով, Գյուլնազ տատի հեքիաթներով, կարող է և սկսել գործընթացը` ԵԱՏՄ «մուտքի», մինչ «դես-դեն», «ով սաղ-ով մեռած», «Ռուսաստանն այնքան կթուլանա, որ այլևս խոսք չի լինի ԵԱՏՄ-ի մասին, մանավանդ որ Բելառուսն էլ արդեն ԵՄ շահագրգռություններ ունի:
Պրիմիտիվ է, բայց և թրքաբարո: Եթե չասենք, նաև այնքան անհնարին, որ եփած հավի ծիծաղը կգա սրա վրա: Չնայած կան նաև պնդումներ, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստան-Ադրբեջան տանդեմում ընթանում են սողացող գործընթացներ:
Բոլոր դեպքերում, Ղարաբաղը ոչ միայն Կարեն Դեմիրճյանի, այլև Ռուսաստանի գրպանում չէ, որ հանի տա Փոլադին, Էլմարին, Իլհամին: Ղարաբաղն Ադրբեջանը կարող է «վերցնել», եթե սկսի լայնամասշտաբ պատերազմ, որի ելքը «անկանխատեսելի» կլինի ոչ միայն այն պատճառով, որ մեկ անգամ այդ պատերազմի «թթուն» անձամբ` իրենց արձաններն այս օրերին դեն նետող ալիևները խմեցին, այլ որ նման արկածախնդրության որևէ մեկը չի գնա, և թույլ չեն տա, որ աջն ու ձախը «ոնց որ սաղ-սաղ խառնած» Ալիևը գնա դրան:
Իսկ այլ ճանապարհ Ալիևը չունի` Պուտինին «Նոբելի» արժանացնելու համար:
Ընդ որում, Ալիևը ոչ այնքան տապակվում է Ղարաբաղի ու «Նոբելի» «ցավով» ու վախով, որքան սեփական երկրում հեղափոխության հնարավորության և հեռանկարի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ